Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
Խերսոնի շրջանում Կախովկայի հիդրոէլեկտրակայանի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Այս մասին հայտարարել է տարածաշրջանի կառավարության ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն։
Նա նշել է, որ ներկա պահին 3,5 հազար մարդ պատվաստվել է վտանգավոր վարակների դեմ։ Գրեթե 2,2 հազար տուժածներ էլ, նրա խոսքով, ստացել են վճարումներ։
Տարածաշրջանում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները։ Մասնագետները հավաքել և հանել են ավելի քան 1600 կենդանիների մնացորդներ։ Պատվաստվել է 6,1 հազար գլուխ գյուղատնտեսական և ընտանի կենդանիներ. Քանի որ ջուրը հոսում է, փողոցներն ու առարկաները ախտահանվում են հատուկ ռեակտիվներով։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը Կախովկայի ՀԷԿ–ի վերին մասը ավերվել է տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով, ջրամբարի ամբարտակը չի քանդվել: Հարվածը ՀԷԿ–ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ–ից։
Նշենք, որ երկու կողմերը միմյանց են մեղադրում կատարվածի համար․Ուկրաինան հայտարարում է՝ Կախովի ՀԷԿ–ը պայթեցրել են ՌԴ զինված ուժերը, ռուսական կողմը՝ ուկրաինական զինված ուժերը։

