Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործը դատարանը կքննի դռնփակ ռեժիմո՞վ

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյան) պաշտպանները Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան մտնելիս տեղեկացան, որ որոշվել է դատական նիստը դռնփակ անցկացնել։ Լրագրողների հետ զրույցում պաշտպաններից մեկն ասաց, որ իրենք նման միջնորդություն չեն ներկայացրել, ու իրենց համար անակնկալ է։

«Այսօր հերթական դատական նիստ է նշանակված, մենք պետք է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնենք դատավորին, ևս երեք միջնորդություն ունենք։ Սակայն ինձ համար զարմանալի է դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ այդ որոշումը։ Այդ որոշումը դեռ պետք է ներկայացվի կողմերին, լինի համաձայնություն»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ տիկին Գայանեն կալանավորված է  Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Դատական նիստին ներկայացել է Աշոտ Փաշինյանը։