Վերսկսվել է ԿԽՄԿ-ի հումանիտար տեղաշարժը Լաչինի միջանցքով․ առաջնային պարագաներ և դեղորայք են ուղարկվել
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր՝ մայիսի 17-ին, առաջնային պարագաներ և դեղորայք են ուղարկվել Լաչինի միջանցքով։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հույս ունենք, որ մյուս գործողությունները նույնպես կկարողանանք իրականացնել»,- նշել է Զառա Ամատունին։
Լաչինի միջանցքով ԿԽՄԿ-ի միջոցով մարդասիրական օգնությունը ապրիլի 29-ից դադարեցված է։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել էր, որ կազմակերպությունը երկխոսություն է վարում բոլոր որոշում կայացնողների հետ՝ կապված ընթացակարգերի որոշակի հստակեցման կարիքի հետ։

