Բաքուն Լաչինի անօրինական անցակետը ներառել է «սահմանային անցակետերի» ցուցակում

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել բոլոր կոչերը և Բերձորի (Լաչինի) միջանցքի անօրինական անցակետը ներառել են «սահմանային անցակետերի» ցուցակում։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս որոշումն ընդունել է կառավարությունը, «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանով անցակետերի քանակի և դրանց գտնվելու տարածքների ցուցակի» փոփոխություններ են կատարվել։

Ահա այսպես է Բաքուն գնում հարաբերությունների կարգավորման և «խաղաղության համաձայնագրի» ընդունման։