Սոթքում աշխատանքները 8-9 անգամ փորձել են վերսկսել, սակայն ադրբեջանական կրակոցների հետևանքով ընդհատվել է
Գեղարքունիքի մարզի Սոթք հանքավայրի աշխատակիցներն ուղարկվել են հարկադիր վճարովի պարապուրդի՝ ադրբեջանական կրակոցների հետևանքով աշխատելու անհնարինության պատճառով։ Այս մասին հայտնել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունից:
«Հանքի աշխատանքներն 8-9 անգամ փորձել ենք վերսկսել, սակայն ադրբեջանական կրակոցների հետևանքով ընդհատել ենք։ Ընկերությունը որոշել է աշխատակիցներին մինչև մայիսի 15-ն ուղարկել հարկադիր վճարովի պարապուրդի»,- ասացին ընկերությունից։
Նշենք, որ ապրիլի 13-ից ընկերության աշխատանքները դադարեցված են հանքի ուղղությամբ հնչող պարբերական կրակոցների հետևանքով։

