Արեստովիչը աջակցում է Արցախի շրջափակմանը

Ուկրաինայի նախագահի նախկին խորհրդականը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ի պաշտպանություն Արցախի շրջափակմանը։

«Մի քանի օր առաջ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցրեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ տրանսպորտային զարկերակը։

Երբ երկուսուկես տարի առաջ «հրադադարի համաձայնագրի» կնքումից հետո շատ ադրբեջանցիներ բարոյալքված էին, թերհավատում էին, ես նրանց ասում էի՝ սա միայն սկիզբն է։ Ամեն ինչ կստացվի։

Ձեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար կպահանջվի հինգ տարի, և այդ հինգ տարիներն արդեն պլանավորված են: Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը կրկին ցուցադրում է երկարատև խաղի փայլուն մակարդակ։ Կարելի է միայն նախանձել», – գրել է Արեստովիչը։