ԱԺ-ում շարունակվում է կառավարության ծրագրի 2022-ի արդյունքների քննարկումը․ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 19-ին, շարունակվում է ՀՀ կառվարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը:

Հիշեցնենք, որ նախօրեին զեկույցը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:

Նշենք, որ երկար ընդմիջումից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ներկա են եղել նիստին։

Արտահերթ նիստի օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

  • «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
  • «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն
  • Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն
  • Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն: