Այսօր հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց
Այսօր հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց: Օրը, սակայն աշխատանքային է:
Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի բոլոր տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է. երեկ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն էր՝ Սուրբ Զատիկը:
Տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, որից հետո կատարվում է հոգեհանգստյան արարողություն, այնուհետև մարդիկ այցելում են գերեզմանոցներ՝ տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկելով նրանց գերեզմանները և աղոթելով նրանց հոգիների համար:

