Մակրոնը և Զելենսկին 1 ժամ տևած զրույցի ընթացքում քննարկել են «խաղաղության բանաձևը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնում է, որ 1 ժամանոց հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

«Էմանուել Մակրոնի հետ 1 ժամ տևած զրույցի ընթացքում մանրամասն և արդյունավետ քննարկել ենք Ուկրաինայի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությունը:

Ես մանրամասն տեղեկացրել եմ ճակատում տիրող իրավիճակի մասին»,- գրել է Զելենսկին, ապա նաև տեղեկացրել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվել «Խաղաղության բանաձևին» հաստատմանն ուղղված քայլերին։