Եթե Բաքվի բռնապետը կորցնի մեկ բնակավայրի վրա վերահսկողությունը, ապա ժամեր հետո Ադրբեջանում թափ կառնի գահընկեց անելու գործընթացը․ փորձագետ

ՀՀ-ն պարտավոր է այս փուլում շատ ակտիվ դերակատարություն ունենա, որպեսզի սառը ցնցուղ դառնա Ադրբեջանի այն նկրտումների վրա, որի մասին սկսել են խոսել Բաքվի բռնապետի անձնական օգտագործման փորձագետներն ու վերլուծաբանները։

Նրանք արդեն սկսել են խոսել Արցախում, այսպես ասած, հակահաբեկչական գործողություն իրականացնելու անհրաժեշտության մասին։

Մի անգամ էլ եմ պնդում, որ եթե Բաքվի բռնապետը , ինչ -ինչ պայմաններում կորցնի մեկ բնակավայրի վրա վերահսկողությունը, ապա ժամեր հետո Ադրբեջանում թափ կառնի գահընկեց անելու գործընթացը․․․

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից