Հայտնի է Թուրքիայում նախագահական ընտրությունների օրը

Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամկետների շուրջ ամիսներ շարունակվող քաշքշուկներից հետո, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, ինչպես նախատեսված էր»: Իսկ ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում են ներկայացնել իրենց միասնական թեկնածուին: Գրում է ParsTodayը:

Էրդողանն իշխող ուժի խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման  ժամանակ ասել է. «Թող սա բոլորի համար պարզ լինի, մայիսի 14-ին մեր ազգը կանի այն, ինչ իրենից պահանջվում է, Աստծո կամոք, և երբեք կրեդիտներ չի տա այդ դատարկ կրակողներին (ընդդիմությանը)»: