Հայաստանի ղեկավարի հայտարարությունները թողնում եմ նրա խղճին․ Լավրով

«Հայաստանի ղեկավարի հայտարարություններն ամբողջությամբ ես թողնում եմ նրա խղճին»,-Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ավարտին համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության Հայաստան հրավիրելու նպատակների մասին Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր.

«Արևմուտքում ադրբեջանական կողմը փորձում էր Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագերսիվ քաղաքականության մասնակից, իսկ ՌԴ-ում` որպես արևմտամետ դավադրության մասնակից։ Մենք ասացինք` եկեք, դուք տեղում դիտարկեք ու տեսեք` այդ ամեն ինչն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե ոչ»։