Սանկտ Պետերբուրգի երկինքը բացվել է թռիչքների համար
Սանկտ Պետերբուրգում օդային տարածքի վերաբերյալ սահմանափակումները վերացվել են։
«Կոմերսանտ»-ի տեղեկացմամբ, Պուլկովո օդանավակայանից հաստատել են սահմանափակումների վերացումը։
Ռոսավիացիայում «Կոմերսանտի» աղբյուրը հայտնել է, որ բոլոր ավիաընկերությունները արգելքի վերացման մասին տեղեկացվել են։
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի կառավարությունը հաղորդել էր, որ Պուլկովոյի օդանավակայանը դադարել է ինքնաթիռներ ընդունել։
ՌԵՆ հեռուստաալքիը, վկայակոչելով անանուն աղբյուրին, հայտնել էր, որ Պուլկովոյի օդանավայականի օդային տարածքը 200 կմ շառավղով փակվել է։
«Երկքնում ռազմական իքննաթիռներ են, կատարվում է խախտումն իրականացնողի որոնում»,- հայտնել էր հեռուստաալիքը։

