Կուզենայի գնալ Մոսկվա և Պուտինի հետ խոսել․ Հռոմի Պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Եվրոպայում Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման խաղաղ կարգավորման իր ծրագիրը։ «ՌԻԱ Նովոստիին» ասել է Հնադավանների համաշխարհային միության (ՀՀՄ) նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, որը նամակագրություն է պահպանում Պապի հետ։
«Հռոմի պապը Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման խաղաղ կարգավորման առաջարկի ծրագիր ունի, և նա հաստատել է Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցելու իր ցանկությունը, Մոսկվա գալու իր պատրաստակամությունը», – նշել է Սևաստյանովը։
Նա նաև մեջբերել է պոնտիֆիկոսի նամակից մի հատված. «Ինչպես կուզենայի գնալ Մոսկվա և Պուտինի հետ խոսել Եվրոպայում խաղաղ կարգավորման ծրագրի մասին»:

