Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ

Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: Նրա թեկնածութունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 72-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 67, դեմ 5:

Նշենք, որ Բարսեղյանը 2016 թվականից ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ է: