Սերժ Սարգսյանն անձնական առիթով է մեկնել Արցախ, բայց օրակարգը չի սահմանափակվում միայն անձնականով․ Արմեն Աշոտյան

Սերժ Սարգսյանը պարբերաբար լինում է Արցախում, մշտապես աչքն Արցախի վրա է և ձեռքը զարկերակի վրա է, հատկապես այս ճգնաժամային իրավիճակում: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այս անգամ Սերժ Սարգսյանն անձնական առիթով է մեկնել, բայց օրակարգը չի սահմանափակվում միայն անձնականով: Նախագահի մայրիկի մահվան տարելիցն է, բայց նախագահը հանդիպումներ և քննարկումներ է ունենալու, իրավիճակը տեղում ավելի լավ հասկանալու համար և հատկանշական է ադրբեջանական լրատվամիջոցների վայնասունը այս առումով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանն Արցախ է մեկնել: