Նիկոլի Էդմոնը հերքելով Պուտինին հաստատեց՝ «Վաշինգտոնյան նախագիծը» կա և ազերիների ծրագիրն է (լուսանկար)
Նիկոլ Անհողին սպասարկող լուսավոր Էդմոնն իր ամպլուայի մեջ է՝ հերքել անհերքելին…
Այս անգամ, որքան կարելի է կռահել, Էդմոնի շուրթերով Նիկոլ Արցախատուն փորձում է հերքել ՌԴ նախագահ Պուտինին, ով Վալդայում հայտարարեց, որ Նիկոլ Անհողն Ալիևի հետ բանակցում է «Վաշինգտոնյան նախագծի» շուրջ, որով Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս…
Նիկոլ Անհողը մեկ օրից ավել ծպտուն չհանեց, չհերքեց, որ «Վաշինգտոնյան նախագիծ» չկա, ավելին՝ երեկ Պուտինին քծնելով հայտարարեց, որ ընդունում է ռուսական առաջարկը, որով Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները հետաձգվում են, բայց սեփական երկրպագուներին և արևմտյան իր պատվիրատուներին որոշ չափով բավարարելու համար, միևնույն ժամանակ ակնարկեց, որ «ռուսներն իրենց պարտականությունները չեն կատարում»…
Էդմոնն իր այս հայտարարությամբ նաև փորձում է «Վաշինգտոն» բառն այդ բացահայտ հակահայ ծրագրից հանել…
Բայց զավեշտը նրանում է,որ Նիկոլի Էդմոնը հերքելով, որ «Վաշինգտոնյան նախագիծ» չկա նաև ապացուցեց, որ այդ նախագիծը ոչ միյան կա, այլև՝ ադրբեջանական է և հենց Բաքուն է դա շրջանառության մեջ դրել, իսկ անողնաշար Նիկոլն էլ դրա վրա աշխատելով առաջարկներ կներկայացնի…
Հետաքրքիր է, Էդմոնն իր ասած անհեթեթությանը հավատում է, որ Բաքուն հաշվի կառնի հայկական կողմի, իսկ ավելի ճիշտ է ասել՝ իրենց կողմից ռեժիմով նվաստացվող և նսեմացվող Նիկոլ Ահնողի առաջարկները… Նիկոլ Արցախատուն նույնիսկ իր վարդագույն երազներում դա չի տեսնի…Հետպատերազմյան այս 2 տարիներն ապացուցել են, որ Նիկոլ Արցախատուին Բաքվուն արհամարհում են և ուղղակի աղբամանի մեջ են շպրտում դրա արած բոլոր առաջարկները…
Բաքվի համար յուրահատուկ նվեր է գործ ունենալ մեկի հետ, ով չի կարող հավասարը հավասարին բանակցել Ադրբեջանի հետ, քանի որ նա կրում է թուրքից պարտված կապիտուլյանտի խարանը…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

