Չեմ բացառում, որ պայմանավորված ռազմական էսկալացիա գնա իր կառուցողական գործընկերոջ հետ միասին․ Շարմազանովը՝ Փաշինյանի մասին

Ինձ թվում է ինքը փորձելու է էլի խույս տալ և ռուսական տարբերակից, և արևմտյանից։ Ես ավելի վատ բանից եմ վախենում, որ ինքը հասկանում է մի բան, որ եթե Արևմուտքին ասի ոչ՝ կպատժի Ռուսաստանը, եթե Ռուսաստանին ասի ոչ՝ կպատժի արևմուտքը, եթե երկուսին ասի ոչ՝ մերժի թուրքերին, ես չեմ բացառում, որ ինքը Էրդողանին ինչ-որ բաներ խոստացած լինի․ իր բանավոր պայմանավորվածությունները շատ ավելի վտանգավոր են, քան գրավոր՝ պատժի Թուրքիան։ Չեմ բացառում, որ պայմանավորված ռազմական էսկալացիա գնա իր կառուցողական գործընկերոջ հետ միասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։