Իրանն ու Ռուսաստանը ծրագրում են առաջիկա ամիսներին միավորել բանկային ցանցերը

Իրանն ու Ռուսաստանը ծրագրում են առաջիկա ամիսներին միավորել բանկային ցանցերը։ Այս մասին հայտարարել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդոուզին, փոխանցում է ILNA-ն։

«Բանակցություններ են անցկացվել Իրանի և Ռուսաստանի կենտրոնական բանկերի միջև, և ես հուսով եմ, որ կապը բանկային ցանցերի միջեւ, ինչպես նաև կապը իրանական ազգային վճարային համակարգի՝ Շետաբի եւ ռուսական Միր բանկային քարտերի ցանցերի միջեւ կկայանա առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում»,-Խանդոուզիի խոսքը մեջբերում է Hamshari Online-ը։

Նա հավելել է, որ Իրանի եւ Ռուսաստանի բանկային համակարգերի միավորումը կհեշտացնի գործարքները տնտեսական օպերատորների և զբոսաշրջիկների համար։