Հայաստանի թիվ 1 ներքին թշնամուն ու նրա կամակատարներին հասկանում եմ, չեմ հասկանում ընդդիմությանը
Պետական դավաճանության մեջ մեղադրվող , 2018թ. իշխանության բռնազավթման ու հետագա ընտրակեղծիքների արդյունքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հայաստանի գերագույն գլխավոր դավաճան կամ թիվ 1 ներքին թշնամի Նիկոլին հասկանում եմ, չեմ ընդունում, բայց հասկանում եմ: Նա իր ինքնությամբ հայ չէ, հայը չէր կարող այսպես վարվել, բացառված է, որ այսպես վարվեր: Նա իրեն ծնած մոր ցեղից է` ադրբեջանցի, իրեն ինքնությամբ ավելի շատ ադրբեջանցի է զգում, քան հայ, և համապատասխանաբար էլ վարվել ու վարվում է Հայաստանի և հայության հետ:
Նիկոլին հասկանում եմ, քանի որ նա կատարում է իրեն իշխանության բերած արևմտյան, սորոսական, ջհուդամասոնական ուժերի, ինչպես նաև կամ ներառյալ Ալիևի և Էրդողանի պատվերը: Նաև դրա համար է, որ նրան իշխանության բերեցին, և հիմա իրենից սպասումներն արդարացնելու ճանապարհին է: Եթե պատվերը չէ, ապա իր տված խոստումներից բխող Ալիևի, հնարավոր է, նաև Էրդողանի պահանջն է կատարում: Թե այդ խոստումներն ինչի՞ դիմաց է տվել` քանի՞ միլիարդ դոլարի կամ այլ բանի, Հայաստանի գլխավոր դատախազության, «ԱԱԾ» և «Հակակոռուպցիոն կոմիտե» կոչվածների պարզելու խնդիրն էր ու խնդիրն է, բայց քանի դեռ Նիկոլն իշխանության է ու վերոնշյալը պարզելը նշված «իրավապահ» մարմինների քաղաքական պոռնիկներից է կախված, չի պարզվելու, անհույս է, Նիկոլին մեղադրանք չի առաջադրվելու, նրան չեն ձերբակալելու, չեն կալանավորելու:
Նույնիսկ հասկանում եմ վերոնշյալ «իրավապահ» մարմինների քաղաքական պոռնիկներին, չէ՞ որ նրանց աստվածը Մամոնան է, չէ՞ որ հայրենիքը նրանց համար սրբություն չէ ու շատ հնարավոր է, որ հայրենիքի զգացողություն չունեն ընդհանրապես, չէ՞ որ նման են այն տուզիկներին, որոնց վզկապին ամրացված պարանի մի ծայրը տիրոջ, տվյալ դեպքում Նիկոլի ձեռքին է:
Այո, նույնիսկ նրանց եմ հասկանում, հասկանում, բայց չեմ ընդունում: Ի դեպ, եթե հիշյալ «իրավապահ» մարմիններում համաձայն չեն վերոնշյալ գնահատականներին, Հայաստանի գլխավոր դատախազությանը և «ԱԱԾ» կոչվածին ևս մեկ անգամ հնարավորություն եմ ընձեռում ապացուցելու, որ ծառայում են իրենց կոչմանը, ոչ թե Հայաստանի թիվ 1 ներքին թշմամուն: Հայտարարում եմ, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ս . թ. հոկտեմբերի 5-ի ելույթ ունենալով «Ազգային ժողով» կոչվածում, դրանում, ըստ էության, հրապարակայնորեն հայտնեց իր իսկ կողմից պետական դավաճանության նախապատրաստության մասին (Քրեական օրենսգրքի 43- 418 հոդված):
Եթե ավելի որոշակի, ապա Նիկոլն Արցախի Հանրապետության, նրա հետ կապված բանակցային գործընթացի առնչությամբ իրեն բնորոշ դեմագոգիայից, էժանագին «կրուտիտներից», մանիպուլացիաներից, բանակցային գործընթացի նենգափոխումից , նախկիններին զրպարտելուց ու մեղքը նրանց վրա բարդելու հնամաշ տեխնոլոգիայի կիրառումից բացի , Ալիևի հետ «խաղաղության» համաձայնագիր ստորագրելուն, նրա և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանն ընդառաջ, Հայաստանի Սահմանադրության ընդունման հիմք հանդիսացող Անկախության հռչակագրի և Հայաստանի` Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինելու պարտավորության խախտմամբ, ըստ էության, հայտարարեց հետևյալը.
1.Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս,
- «Լեզվի սայթաքման» միջոցով բանակցություններում տեղ է թողնում նաև Հայաստանն Ադրբեջանի մաս ճանաչելու հեռանկարին`բառացիորեն ու բացահայտ հայտարարելով, որ «Էդ հլը, բան ա, էդ հլը, կարող ա, լեզվի սայթաքում չի, ըդտեղ ուրիշ խորքեր էլ կան, եթե ես ճիշտ լսեցի ես ինչ ասեցի»:
Թեև բնավ այն կարծիքին չեմ, թե Հայաստանն Ադրբեջանի մաս ճանաչելու կապակցությամբ Նիկոլի ասածը նրա կողմից լեզվի սայթաքման հետևանք է (Նիկոլը հենց ինքն է հնարավոր համարել Հայաստանն Ադրբեջանի մաս ճանաչելու առնչությամբ իր ասածի լեզվի սայթաքում չլինելը), նրա խոսքի այս մասը մի պահ, պայմանականորեն, մի կողմ թողնենք ու համարենք, թե Նիկոլն ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության, թշնամուն թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու մտադրություն չունի (Քր. օր.-ի 418-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության հատկանիշներից մեկը)
Այնուհանդերձ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու պատրաստակամություն հայտնելն ի վնաս Հայաստանի արտաքին անվտանգության, թշնամուն թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու նախապատրաստություն է, ինչը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 43- 418 հոդվածի (պետական դավաճանության նախապատրաստությունը) տվյալ հատկանշին ու բավարար է դրանով քրեական գործ հարուցելու համար:
Առանձնապես բութ անձանց, որոնք գուցե կասկածեն, թե Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը լինելու է Հայաստանի արտաքին անվտանգության դեմ ուղղված գործողություն, ինչպես նաև այս աքսիոմն առարկող հնարավոր առանձնակի սրիկաներին հիշեցնեմ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի լեգենդար հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ Մոնթե Մելքոնյանի խոսքը.
«Հայոց պատմության վերջին էջը կրնանք դարձնել, եթե կորցցնենք այս հողամասը… Պետք է ասեմ, որ Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ մե, որ կրնա մի քանի տասնյակ տարի հետո նշանակել հայ ժողովրդի ամբողջական անհետացումը: Արցախեն հետ, եթե ազերիները գրավեն այստեղ, հաջորդ տեղը Զանգեզուր է: Բոլորս գիտենք, որ Զանգեզուրի վրա հողային պահանջներ ունին, պատերազմը կշարունակվի Զանգեզուրի վրա, իսկ եթե Զանգեզուրը վերցուցրին, բոլորիս համար հստակ է, թե ինչ պետք է նշանակե մեր հայրենիքի համար»:
Վերը շարադրվածը նկատի ունենալով, Հայաստանի գլխավոր դատախազությունից և «ԱԱԾ» կոչվածից պահանջում եմ Հայաստանի ոստիկանական բռնապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնողի վերոնշյալ ելույթը, ինչպես նաև առերևույթ հանցագործության մասին սույն հրապարակումը համարել հաղորդում հանցագործության մասին, Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխան, նախաձեռնել քրեական վարույթ, փաստի առթիվ քրեական գործ հարուցել Քր. օր.-ի 43- 418 հոդվածի վերոնշյալ հատկանիշով, Նիկոլին մեղադրանք առաջադրել ու կալանավորել: Հայաստանի գլխավոր դատախազության և «ԱԱԾ» կոչվածի համար սա է միակ ձևը, հնարավորությունն ապացուցելու, թե իրենց կոչմա՞նն են ծառայում, թե Հայաստանի թիվ 1 ներքին թշմամուն:
Նիկոլին էլ, նրա կամակատարներին էլ հասկանում, բայց չեմ ընդունում: Չեմ հասկանում ընդդիմությանը: Երկրորդ կապիտուլյացիոն կամ դավաճանական փաստաթղթի ստորագրումից հետո էլ ի՞նչ… Դրանից հետո Նիկոլին սիկոլով փոխարինելն էլ առանձնապես իմաստ չի ունենա… Պետք է հնարավոր և անհնար բոլոր միջոցներով կանխել նոր և ազգակործան փաստաթղթի ստորագրումը (եթե, իհարկե, արդեն չի ստորագրել), հետո գրեթե ամեն ինչի համար ուշ կլինի…
Արթուր Հովհաննիսյան

