Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ, դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը որոշում կայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգեց երեք ամսով:
Սամվել Կարապետյանին արգելվեց շփումները վկաների և նրանց պաշտպանների հետ։
Սամվել Կարապետյանին չի արգելվում ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություն և այլ բնույթի միջոցներով շփում, սակայն տեսաուղերձով կարող է հանդես գալ:
Դատարանը թույլ տվեց Սամվել Կարապետյանին հարցազրույցներ տալ։

