Վաղը Իշխան Սաղաթելյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
«Հայաստան» Խմբակցության պատգամավոր «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Վաղը՝ հուլիսի 11-ին, ժամը՝ 12։30֊ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում հանդես կգամ մամուլի ասուլիսով։
Ասուլիսի ընթացքում կամփոփեմ Եվրոպական խորհրդարան իմ այցի արդյունքները, կանդրադառնամ մի շարք հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Ասուլիսին, բնականաբար, կանդրադառնամ նաև ներքաղաքական զարգացումներին և առաջիկա անելիքներին։
Սիրով պատրաստ եմ պատասխանելու լրատվամիջոցների հարցերին»։

