Մոսկվա-Երևան ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ոչ սթափ ուղևորի պատճառով

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սամարայում հասարակական կարգը խախտած ագրեսիվ ուղևորի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՆԳՆ լրատվական կայքը։ Նշվում է, որ Ռուսաստանի ՆԳՆ Սամարայի օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի աշխատակիցները ձերբակալել են մի քաղաքացու, որը խախտել է հասարակական կարգը ինքնաթիռում:

«Այսօր գիշերը ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել Մոսկվայից Երևան մեկնող օդանավի ուղևորներից մեկի ագրեսիվ պահվածքի մասին։ Օդանավի հրամանատարը որոշում է կայացրել Սամարայում արտակարգ վայրէջք կատարելու մասին», – պատմում է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Նրա խոսքով՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել է այլ ուղեւորների հետ և անպարկեշտ արտահայտվել:

Օրինախախտը ձերբակալվել ևտեղափոխվել է Ռուսաստանի ՆԳՆ տրանսպորտի Միջին Արևելքի գծային վարչության հերթապահ մաս: Կազմվել ենվարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։