Կանադան Գերմանիայի պահանջով որոշել է չեղարկել «Գազպրոմի» տուրբինի նկատմամբ պատժամիջոցները

Կանադայի իշխանությունները որոշել են ռուսական «Հյուսիսային հոսք 1» գազատարի տուրբինը հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկից և այն մատակարարել Գերմանիային։ Այս մասին գրում է «European Truth»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գրում է «Իզվեստիան»:

Ինչպես նշվում է նյութում, Կանադան դեռ պաշտոնապես նման միջոցներ չի ձեռնարկել, բայց եթե երկիրը գնա այդ քայլին, ապա դա նախադեպ կդառնա էմբարգոյի նպատակային վերացման համար։

Սահմանափակումների հնարավոր վերացման պատճառն այն է, որ տուրբինի առաքումը Գերմանիա կվերականգնի դեպի Եվրամիություն ռուսական գազի մղման ծավալը։

Ըստ պաբերականի՝ Կիևը քննադատել է Օտտավայի որոշումը՝ այն անվանելով «անհիմն և վտանգավոր»։ Նրանք կարծում են, որ Մոսկվան, իբր, ունի բոլոր անհրաժեշտ հզորությունները՝ առանց նոր տուրբինի էլ գազի մղման տեմպերն ավելացնելու համար։