«Դիմադրություն» շարժման վաղվա ծրագրերը
«Դիմադրություն» շարժման մասնակիցները վաղը՝ 10։00-ին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթով կգնան Եվրամիության գրասենյակի մոտ՝ փաստերով ներկայացնելու այն բոլոր բռնությունները, որոնք այս օրերին տեղի են ունեցել Հայաստանում։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Պահանջելու ենք դրան համապատասխան գնահատական տալ։ Այս երկակի ստանդարտներով, իրենց լռությունով նպաստում են, որպեսզի Նիկոլը երկրում հաստատի բռնապետություն, որը թույլ չենք տալու»,- նշեց նա։
Սաղաթելյանն ասաց, որ պահանջելու են հանդիպումներ ՀՀ-ում հավատարմագրված տարբեր դեսպանների հետ, որպեսզի ներկայացնեն ստեղծված իրավիճակը։
Նա նշեց, որ վաղ օրվա ընթացքում տեղի կունենա մի քանի ակցիաներ, հանրահավաք չի լինելու, Ֆրանսիայի հրապարակում կլինեն մշակութային ծրագրեր։

