Ոստիկանները Նոր Նորքի բաժնի մոտ քաշքշում ու գետնին են տապալում բերման ենթարկվածներին (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներին ոստիկանություն Նոր Նորքի բաժնի մոտ անհամաչափ ուժ են կիրառել:

Ոստիկանության մեքենայից դուրս են բերել երիտասարդներին և ուժ կիրառել: «Մի խփեք, մի արեք»,-բացականչում էր երիտասարդներից մեկը:

Կարմիրբերետավոր սերժանտ Շահինյանը գետնին էր տապալել երիտասարդներից մեկին և միայն ընկերների օգնության գալուց հետո բարձրացնում են երիտասարդին և մտնում ոստիկանության բաժին:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։