Լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 77-ամյակին

Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում բացվել է «Հայրենական մեծ պատերազմը և Երևանը» թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 77-ամյակին:

Լուսանկարներում ներկայացված է Երևանը պատերազմական տարիներին, դրվագներ քաղաքային կյանքից, նամակներ ռազմաճակատից և Հայրենական մեծ պատերազմի հերոսների պորտրետներ։

Լուսանկարները «Մարշալ Բաղրամյան» կայարանում ներկայացված կլինեն մինչև մայիսի 31-ը։

Ցուցահանդեսը նախաձեռնել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Երևանի պատմության թանգարանը՝ քաղաքապետարանի և Կ. Դեմիրճյանի անվավ մետրոպոլիտենի աջակցությամբ: