Օհանավանի ձորում արջը իր 2 քոթոթներով հարձակվել է 68-ամյա տղամարդու վրա

Արագածոտնի մարզի Օհանավանի ձորում արջը իր 2 քոթոթներով հարձակվել է 68-ամյա տղամարդու վրա. վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, գրում է Shamshyan.com-ը։

«Գնացել էի սիբեխ հավաքելու: Հասա ջրի ափին, արջը 2 քոթոթներով հարձակվեց վրես: Դիմադրում էի, լավ էր՝ դանակը ձեռքս էր, ճիշտ կողմնորոշվեցի ու պաշտպանվում էի անընդհատ: Կարողացա հարվածել արջի երախին, դրանից հետո մի քանի անգամ ճանկեց ոտքս, դոշս ու հեռացավ», – պատմել է տուժածը։

Քաղաքացին բժիշկների հորդորով ևս մի քանի օր մնալու է հիվանդանոցում։