Վարշավայում հայտարարել են, որ լեհ զինվորականներն արդեն մասնակցում են Ուկրաինայի մարտերին

Վարշավան պրոֆեսիոնալ զինվորների և վարձկանների է ուղարկում Ուկրաինա՝ մարտերին մասնակցելու համար, ասել է լեհ քաղաքագետ Կոնրադ Ռենկասը։ Այս մասին հղում անելով «Ուկրանիա․ռու»-ին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուկրաինայում արդեն կռվում են Լեհաստանի Հանրապետության քաղաքացիները, և դրանք ոչ թե ցուցադրական կամավորներ են, այլ վարձկաններ և զինվորներ, որոնք ուղարկվել են այնտեղ զինվորական հրամանով»,- ասել է Ռենկասը։

Մասնագետը հավելել է, որ նախկին խորհրդային հանրապետության տարածքում մարտերին օտարերկրացիների մասնակցությունը միայն կընդլայնվի, քանի որ դրանք անհրաժեշտ են Արևմուտքի կողմից մատակարարվող զինատեսակների պատշաճ գործարկման համար։

Ռենկասը նաև կարծիք է հայտնել, որ Մոսկվան այժմ փաստացի ստիպված է պայքարել «ամբողջ ամերիկյան բլոկի դեմ»։

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Լեհաստանը մտադիր է խիստ ռազմաքաղաքական վերահսկողություն սահմանել Ուկրաինայի արևմուտքում գտնվող «իր պատմական տարածքի» վրա։ Նրա խոսքով՝ Վարշավան ակնկալում է, որ այդ տարածքներում ամրապնդվելը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի երկրի պառակտման, իսկ Լեհաստանը վերահսկողություն կստանա «խաղաղապահների» կողմից գրավված հողերի նկատմամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։