Հայաստանում գործող պրոթուրքական քարոզիչները հաճախ են կրկնում այն հիմար միտքը, թե «հերիք է մեզ կոչեք թյուրքական աշխարհի մեջտեղում խրված սեպ»․ Թուրքագետ
Հայաստանում գործող պրոթուրքական քարոզիչները հաճախ են կրկնում այն հիմար միտքը, թե «հերիք է մեզ կոչեք թյուրքական աշխարհի մեջտեղում խրված սեպ» կամ «Հայաստանը խոչընդոտ չի կարող լինել Թուրքիայի և Ադրբեջանի համար, այլ ընդհակառակը»՝ այդպիսով հերթական անգամ ոչ միայն Հայաստանին վերագրելով տարածաշրջանային խնդիրների հիմնապատճառ լինելու թուրքական թեզը, այլև փաստացի խեղաթյուրելով իրականությունը։
Հայաստանը քաղաքական խոչընդոտ ու վտանգ են համարում թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում և ավելի պատկերավոր կերպով են նկարագրում մեր դերը իրենց աշխարհաքաղաքական նախագծերում։ Ահա մի դրվագ անցյալ տարի այս օրերին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի քաղաքական ելույթից.
«Անցյալում, երբ Զանգեզուրը պոկեցին Ադրբեջանից և միավորեցին Հայաստանի հետ, թյուրքական աշխարհը աշխարհագրորեն մասնատվեց։ Եթե նայեք քարտեզին, կարծես մեր մարմնի մեջ դաշույն է խրվել ու թյուրքական աշխարհը բաժանվել է։ Պատմական Ադրբեջանի հող Զանգեզուրը այժմ կխաղա Թյուրքական աշխարհը միավորող դեր։… Ադրբեջանը վաղուց է սկսել այս գործը»։
Ոչ թե սեպ, այլ դաշույն։ Բայց սրա և Թուրքիայի ու Ադրբեջանի իրական այլ նպատակների մասին, իհարկե, վերջիններիս շահերի տեղական քարոզիչները երբեք չեն պատմի իրենց մոլորված լսարաններին։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

