Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում միջուկային պետություն հանդիսացող Պակիստանում․ Իրանագետ

Պակիստանի վարչապետ Օմրան Խանը օրեր առաջ երկրում սկսված բողոքի ցույցերի ֆոնին հայտարարել է, որ արևմտյան մի հզոր պետություն իր դեսպանատան միջոցով տեղեկացրել է, թե այլևս չի ցանկանում նրան տեսնել Պակիստանի կառավարության ղեկավարի աթոռին։ Միաժամանակ, Պակիստանի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ դեռևս անցյալ տարվա հոկտեմբեր ամսից արտաքին ուժերը սկսել են աշխատել Օ. Խանին իշխանությունից զրկելու, կամ նրան ֆիզիկապես ոչնչացնելու ուղղությամբ։

Կիրակի օրը՝ Պակիստանի խորհրդարանում, Օ. Խանի կողմից նախաձեռնվել է արտահերթ նիստ, որում քննարկվելու է նրան վստահություն հայտնելու հարցը։ Նիստին ընդառաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, նա հայտարարել է՝

Պակիստանի ժողովուրդը պետք է ընտրություն անի և ոտքի կանգնի ԱՄՆ գործողությունների դեմ, որը անընդհատ միջամտում է Իսլամաբադի ներքին գործերին:

ԱՄՆ-ն Պակիստանի ներկա կառավարությունը տապալելու համար 80 միլիոն դոլար է ծախսել, ներգրավել իր ազդեցության գործակալներին և ընդդիմադիր գործիչների, իսկ ընդդիմադիր Շահբազ Շարիֆին՝ մեղադրել ԱՄՆ դրածո լինելու մեջ։

Պակիստանի ժողովրդին հրավիրել է դուրս գալ փողոց՝ ԱՄՆ ծրագրերը տապալելու համար՝ խոստանալով խստորեն պատժել դավադիրներին։

Միաժամանակ նշվում է, որ Օ. Խանի կառավարության հանդեպ ԱՄՆ քաղաքականության փոփոխության հիմնական պատճառները հետևյալններն են՝

Տարածաշրջանային քաղաքականության ոլորտում ԱՄՆ և արևմուտքի հետ խորը հակասությունները։

Արևմուտքի հակառուսական քաղաքականությանը միանալուց և ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումից հրաժարվելը։

ԻԻՀ հետ հարաբերությունների սերտացումը, Թեհրան հետ փոխադարձ այցերը և ԻԻՀ հովանավորության տակ գտվող Հութիների և այլ կառույցների դեմ ցանկացած գործողության մասնակցելուց հրաժարվելը։

Հետաքրքրական է, որ վերջին օրերի զարգացումների ընթացքում Պակիստանի շիայական կուսակցությունը իր լիակատար աջակցությունն է հայտնել Օ. Խանին, պահանջել ԱՄՆ դիվանագետների վտարում երկրից և կոչ արել դուրս գալ փողոց՝ Պակիստանի կառավարությանը օժանդակելու համար։

 

Գարիկ Միսակյան