Բաքվին հանձնված դիվերսանտը բողոքում է Ադրբեջանում կյանքից
Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևն այսօր փորձել է բողոքի ակցիա անցկացնել Բաքվում, SputnikArmenia-ի փոխանցմամբ՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գուլիևի խոսքով՝ ինքը դեռևս չի կարողացել ստանալ հաշմանդամության թոշակ և «վետերանի» կարգավիճակ, իսկ զբաղվածության ծառայությունը նրան առաջարկել է դռնապանի աշխատանք՝ 160 մանաթ աշխատավարձով։ Ադրբեջանի մայրաքաղաքում բողոքի ցույց անցկացնելու փորձի ժամանակ նա բերման է ենթարկվել ոստիկանների կողմից, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել էին Արցախում 2014թ.։ Նրանք մեղավոր են ճանաչվել մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ դեռահասի և հայ սպայի սպանության մեջ։ 2020 թվականի դեկտեմբերին, եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, դատապարտված դիվերսանտներ Գուլիևն ու Ասկերովը հանձնվեցին Բաքվին։

