Ո՞ւմ հոր շունն է «Ազարիգազը», որ զբաղվի Արցախ գազի մատակարարման խնդիրներով

Ո՞ւմ հոր շունն է «Ազարիգազը», որ զբաղվի Արցախ գազի մատակարարման խնդիրներով։

ԱՊՆԸ «Ազարիգազը» տարածել է հայտարարություն, որի ամբողջական թարգմանությունը ներկայացված է ստորև։

Ի՞նչ է ցանկանում ասել Ադրբեջանն այդ հայտարարությամբ։

1. Արցախի տարածք գազի մատակարարումը պետք է իրականացնի «Ազարիգազ» ընկերությունը։

2. Ի պատասխան ՌԴ ՊՆ հայտարարության՝ ընդգծել, որ Ադրբեջանի տարածքում չկա «Լեռնային Ղարաբաղ» վարչատարածքային միավոր, այլ կա միայն «Ղարաբաղի տնտեսական շրջան»։

3. Միջազգային հանրությանը ներկայանալ որպես «բարի կամքի դրսևորող», որովհետև «ծանր եղանակային պայմաններում իրականացնում են վերանորոգման աշխատանքներ»

Ո՞րն էր լինելու մեր տրամաբանական պաշտոնական պատասխանը՝

Ո՞ւմ հոր շունն է «Ազարիգազը», որ զբաղվի Արցախ գազի մատակարարման հետ կապված խնդիրներով։

Հայտարության ամբողջական տեքստը.

ԱՊՆԸ «Ազերիգազ» ԱԸ
հայտարարություն

Վերջին օրերին Ղարաբաղի տնտեսական շրջանի տարածքում երկար տարիներ առանց տեխնիկական սպասարկման շահագործվող գազաբաշխիչ գծերի խափանումը գազամատակարարման խնդիրներ է առաջացրել։

Չնայած նորմայից շատ ձյան տեղումներին՝ «Ազարիգազ» ԱԸ-ի աշխատակիցները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ դժվարանցանելի տեղանքում վթարի հետևանքները վերացնելու համար։

Մարտի 28-ին կվերականգնվի բնական գազի մատակարարումը Ստեփանակերտում և հարակից այլ բնակավայրերում, և առաջին հերթին իրականացվելու են փորձարկումային աշխատանքներ։ Այս առումով սպառողներին խորհուրդ է տրվում բնական գազ օգտագործելիս լինել զգույշ, խստորեն պահպանել անվտանգության կանոնները։

Մարտի 29-ին փորձարկային ստուգումների ավարտից հետո ամբողջությամբ կվերականգնվի բնական գազի մատակարարումը Ղարաբաղի տնտեսական շրջանի տարածքում»։

 

 @Arm_Iranologists