Այս պահին Ցոր Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների հարազատներ Ջիվան Միքայելյանը և Եղիշե Զաքունցը Կառավարության շենքի մոտ հացադուլ են սկսում․ պատգամավոր
Հենց նոր տեղեկացա, որ այս պահին Ցոր Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների հարազատներ Ջիվան Միքայելյանը և Եղիշե Զաքունցը Կառավարության շենքի մոտ հացադուլ են սկսում` պահանջելով անհապաղ միջոցներ կիրառվեն Արցախահայության անվտանգության համար։
Քիչ անց կլինեմ հացադուլ սկսած զոհված զինծառայողների հարազատների մոտ, փորձելով համոզել, դադարեցնել հցադուլը, քանզի դա մի իշխանության պարագայում, ում համար մարդկային կյանքերն արժեք չունեն, որևէ բան չի որոշելու:
ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի ֆեյսբուքյան էջից

