Ռամզան Կադիրովը Ջո Բայդենին անվանել է «շիզոֆրենիկ» և «ռազմական հանցագործ»
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում ԱՄՆ-ին անվանել է «տնտեսական վամպիր», իսկ երկրի նախագահ Ջո Բայդենին՝ «լխկած կովբոյ» և «շիզոֆրենիկ»։
«ԱՄՆ-ն այսօր տնտեսական վամպիր է, իսկ Բայդենը ռազմական հանցագործ, որը թաքցնում է Պենտագոնի երկարաժամկետ վայրագությունները»,- ասել է Կադիրովը։
Դիմելով եվրոպական պետություններին նա ասել, որ վերջիններս հրաշալի հնարավորություն ունեն ձերբազատվելու ամերիկյան ճնշումից, մինչ այդ երկրի ղեկին է բացահայտ «շիզոֆրենիկը»։

