«Կրեմլի այսօրվա հայտարարության նպատակը մեզ էլ ավելի կոշտ գործողությունների սադրելն է»․ադրբեջանցի քաղաքական գործիչ
Իրանագետների խումբ տելեգրամյան ալիքը գրում է․
«Ադրբեջանի «Հանրապետական այլընտրանք» (REAL) կուսակցության ղեկավար անդամ Նաթիգ Ջաֆարլի. «Կրեմլի այսօրվա հայտարարության նպատակը մեզ էլ ավելի կոշտ գործողությունների սադրելն է»։
Ադրբեջանի՝ նախկինում իրապես, իսկ այժմ միայն անվամբ ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» (REAL) կուսակցության ղեկավար անդամ Նաթիգ Ջաֆարլին, անդրադառնալով ՌԴ ՊՆ՝ Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող հայտարարությանը, ադրբեջանական կողմին զսպվածության և հայտարարությանը չարձագանքելու կոչ է արել։ Ըստ քաղաքական գործչի ռուսական կողմի հայտարարության նպատակը Ադրբեջանին սեփական խաղի մեջ ներքաշելն է և աշխարհի ուշադրությունը Ուկրաինայից շեղելը։ Քաղաքական գործիչը չի ցանկացել հավանաբար հիշել, թե ով է Արցախի հայությանը զրկել գազից, ով է վերջին օրերին տարբեր բնագծերում դիմել զինված գործողությունների, ով է ստիպել թիրախավորված խաղաղ գյուղերի խաղաղ բնակիչներին տարհանվել և վերջապես ով է կիրառել Բայրաքթար ՏԲ-2 և հեղել խաղաղ ծառայություն իրականացնող արցախահայերի արյունը»։

