102 տարի հետ ընկած․ երեկ Հարթեքի ազատագրման օրն էր
Երեկ՝ մարտի 25-ին, լրացավ Նժդեհի ղեկավարած հայկական ուժերի կողմից Կարյագինի (Ֆիզուլի) և Ջաբրայիլի կողմերից եկած թյուրք զավթիչներին ջարդ տալու և ներկայիս Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի և Քաշաթաղի շրջանի Հարթեք բարձունքի (1279.9 մ) ազատագրման 102-ամյակը։
102 տարի անց Հարթեքը վերստին օկուպացված է արևելքից արշաված թյուրքերի կողմից, իսկ Դավիթ Բեկը՝ սահմանամերձ ու խոցելի։ Հայաստանի գոյությունը հնարավոր է միայն արևելքից արշաված թյուրքերին առավելագույնս դեպի արևելք շպրտելու դեպքում։
Կից տեղագրական քարտեզը կօգնի վիզուալ ավելի հեշտ պատկերացում կազմել, թե անգամ աշխարհագրորեն որքան անբաժան են Սյունիքն ու Քաշաթաղը, և թե մեզ համար որքան անընդունելի են դրանց բաժանմամբ գծված քաղաքական սահմանները։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

