Դոնեցկ են ժամանել 20 երկրների մոտ 50 լրագրողներ

«Օտարերկրյա լրագրողների 50 հոգուց բաղկացած խումբ է ժամանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն 20 երկրներից՝ սեփական աչքերով տեսնելու ուկրաինացի զինվորականների հանցագործությունները և զրուցելու ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինի հետ»,- հայտնում է ՏԱՍՍը:

Օտարերկրյա լրագրողների համար մամուլի այցը սկսվել է հանրապետության ղեկավարի հետ հանդիպմամբ հենց Դոնեցկում տեղի ունեցած ողբերգության վայրում՝ հանրապետական բանկի դռան մոտ, որտեղ ավելի քան 20 խաղաղ բնակիչ էր զոհվել ուկրաինական զինուժի կողմից «Տոչկա-ու» հրթիռի օգտագործման հետևանքով։

«Մենք ունեինք բոլոր ապացույցները, որ այն կողմը ցանկանում էր ուժով լուծել Դոնբասի հարցը, մեզ համար դա կրիտիկական էր, քանի որ մեզ մոտ ապրում է ավելի քան 4 միլիոն մարդ»,-ասել է Պուշիլինը։

Նա հավելել է, որ այդ տեղեկությունը և Ուկրաինայի կողմից ութ տարվա ահաբեկչությունը պատճառ են դարձել, որպեսզի Դոնբասի հանրապետությունները դիմեն Ռուսաստանին՝ ռազմական պաշտպանության խնդրանքով։

ԴԺՀ-ի ղեկավարն արևմտյան մամուլի ներկայացուցիչներին նաև պատմել է, թե ինչպես սկսվեց հակամարտությունն Ուկրաինայում և ինչու ժողովրդական հանրապետությունները բռնեցին անկախության ուղին։

ԶԼՄ-ների այցի շրջանակներում արևմտյան լրագրողներին ցույց կտան ուկրաինացի զինվորականների կողմից մարտերի և գնդակոծությունների  արդյունքում  ավերված խաղաղ բնակավայրերը։ Արևմտյան մամուլի անվտանգության համար պատասխանատու են ՌԴ և Դոնեցկի զինծառայողները։ Խմբում կան լրագրողներ Իրանից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Չիլիից, Չեռնոգորիայից, Սերբիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Իսլանդիայից և Գերմանիայից։