Ադրբեջանի ՊՆ-ն ստում է, Արցախից չեն կրակել․ Արցախի ՊՆ

Մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12֊ի լույս 13-ի գիշերը  գնդակոծության են ենթարկել  Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը,  իրականությանը չի համապատասխանում:  Այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական  փորձն է։

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն