Ուկրաինայի ճակատագիրը, հետագան ու ապագան լուծվի հենց Կովկասում՝ ռուսների դեմ երկրորդ ճակատ բացելով

Մեզ մոտ տիրապետող է դարձել այն կարծիքը, որ Ուկրաինայում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, հետագան, ապագան և այլն։ Խնդիրը դիտարկվում է մոտավորապես այն պրիզմայից, որ դե եթե ռուսը կարողացավ Ուկրաինայում իր հարցերը լուծել, անցնելու է հետխորհրդային մյուս տարածքներին։

Իրականության մեջ կարող է լինել նաև հակառակը։ Ուկրաինայի ճակատագիրը, հետագան ու ապագան լուծվի հենց Կովկասում՝ ռուսների դեմ երկրորդ ճակատ բացելով։

Սահմանների երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումն էլ հենց սրա մասին է։ Եթե իքս պահին պետք լինի էստեղ պատերազմ հրահրել ու դա կարողանա էապես ազդել ՌԴ գործողությունների պլանի վրա, ապա մի կողմից տեղի է ունենալու թուրքական ներխուժում Հայաստան, մյուս կողմից ադրբեջանական՝ Հայաստան և Արցախ։

Երբեք չի չեղարկվել ուրբաթի՝ շաբաթից շուտ գալու հնարավորությունը։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից