Եթե այսպես շարունակվի ապա ռուսների և թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի միջև բախումը անխուփելի է
Ռուս-ուկրաինական ռազմական ճգնաժամի ֆոնին ադրբեջանական կողմը սպասելի սկսել է լայնածավալ տեղեկատվաահաբեկչական գրոհ արցախահայության ուղղությամբ։
Գազատարի պայթեցնելը, բնակելի տարածքների ականանետերից ռնբահարելը,մշտապես բարձրախոսներով արցախցիներին ահաբեկելը,զորքերի կուտակումները…թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի այս գործողությունները անկասկած սպասելի էր և լրիվ համապատասխանում են իրենց ռազմավարական նպատակներին։
1-Թուրքերը խնդիր են դրել հնարավորինս վարկաբեկել ռուս խաղաղապահներին, ստեղծելով իրավիճակ, երբ մի կողմից հայերի մոտ դժգոհություն կձևավորվի ռուսներից,մյուս կողմից եթե ռուսները անցնում են կտրուկ գործողությունների ադրբեջանական սադրանքները սաստելու ուղղությամբ,ապա պահանջել իրենց առաքելության դադարեցումը Արցախում։
Պարզ է, որ ռուսների համար շատ կարևոր է թույլ չտալ Արցախում երկրորդ ճակատի բացումը , քանզի հիմնական ռեսուրսները նետված են ուկրաինական ուղղությամբ, սակայն հաշվի առնելով իրադարձությունների տրամաբանությունը , եթե այսպես շարունակվի ապա ռուսների և թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի միջև բախումը անխուփելի է։
2-Թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմը երբեք չի թաքցրել իր հիմնական նպատակները ,որոնք շատ հստակ հնչել են Ալիեւի և Էրդողանի տարբեր ելույթներում։Դա տարածաշրջանում հայկական էթնիկ և քաղաքական գործոնի չեզոքացումը է կամ ազդեցության կտրուկ նվազեցումը։
Իհարկե է, Արցախի վերջնական հայաթափումը հանդիսանում է իրենց նպատակներից ընդամենը մեկը ,քանզի եթե հանկարծ դա իրենց հաջողվի ապա հաջորդ փուլում անխուսափելի է դառնում նաեւ Հայաստանի մասնատումը ։Սա ենթադրություններ չեն,սա այն նպատակներն են,որոնց մասին թուրք-ադրբեջանական կողմը արդեն շուտվանից բացեիբաց խոսում է։
Ըստ իրենց հաշվարկների բոլոր գործողությունների <<գագաթը>> պետք է դառնա Թուրքիայի և Ադրբեջանի ֆիզիկական միավորումը (ընդհանուր սահման) Հայաստանի տարածքների հաշվին (Սյունիք)։
…
Եւ կրկին վերադառնում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների արձագանքների ստեղծված իրավիճակի շուրջ։
Պետք է միանգամից փաստել,որ ներկայիս հայաստանյան իշխանավորների սակավաթիվ մեկնաբանությունները լիովին համապատասխանում են թուրքական և ադրբեջանական տեսլականին։Ինձ մոտ հստակ տպավորություն է, որ փաշինյանական իշխանավորները լիովին հեռացել են Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներից և պատրաստ են զիճել Հայաստանի և Արցախի կենսական շահերը ,փոխարենը ստանալով իբր «խաղաղություն»։
Ապազգային և ինքնասպան կատարյալ տգիտության դրսեւորում է , երբ մարդիկ կարծում եմ ,որ լիովին հանձնելով կենսական շահերը թշնամական պետությունների քմահաճույքին (խաղաղություն դարաշրջան) կարելի է փոխարենը ստանալ անվտանգություն։
Ամենա մեծ զավեշտը նա է, որ հենց թուրք-ադրբեջանական ոհմակը գրեթե ամենօրյա ռեժիմով հաստատում է փաշինյանական իշխանությունների հակահայկական, թրքահաճո և ադրբեջանամետ քաղաքականության վտանգները Հայաստանի և Արցախի գոյության համար։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

