Կիևը մարտին Դոնբասի դեմ հարձակում էր պատրաստում․ ՌԴ ՊՆ-ը հրապարակել է ՈՒԱԳ-ի գաղտնի փաստաթղթերը (տեսանյութ, լուսանկարներ)
Հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուս զինծառայողների մոտ են հայտնվել Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության գաղտնի փաստաթղթերը։ Այս փաստաթղթերը հաստատում են Կիևի ռեժիմի կողմից 2022 թվականի մարտին Դոնբասում հարձակողական գործողության գաղտնի նախապատրաստումը։ Այս մասին հայտարարել է պաշտպանության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։




