Պուտինն ու Ալիևը քննարկել են ռազմական գործողություններն Ուկրաինայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է իրավիճակի զարգացումը` Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված»,- ասված է հաղորդագրության մեջ։

