Ռուս զինվորները ոչնչացրել են պատվարը, որը Կիևը կառուցել էր Ղրիմ ջուր բաց չթողնելու համար

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մասնագետները ոչնչացրել են 2014 թվականին Խերսոնի մարզի տարածքում կառուցված բետոնե պատվարը, որը փակում էր Հյուսիսային Ղրիմի ջրանցքով դեպի Ղրիմ ջրի մատակարարումը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

«Մեր զինվորականները ոչնչացրել են նացիստների կողմից կառուցված պատվարը, որը փակում էր հյուսիսային Ղրիմի ջրանցքը»,-հայտնել է Ակսյոնովը:

Նրա խոսքով` Դնեպրովի ջուրը դեպի Ղրիմ վերադարձնելու աշխատանքները շարունակվում են։

Նշենք, որ երեկ` փետրվարի 25–ին, Ղրիմի ղեկավարն ուսումնասիրել էր Հյուսիսային Ղրիմի ջրանցքից մինչև Կալանչակի շրջանում գտնվող ջրընդունիչ կառույցների հունի վիճակը, ինչպես նաև կառուցված բետոնե պատվարը: