Պետական տեսլականի առանցք է հանդիսանում Հայաստանի ապամոնտաժումը․ Աբովյան
Քաղաքականության մեջ, ինչպես և հասարակ կյանքում գործում են նույն օրենքները։
Մենք կարող ենք վրդովվել, վիրավորվել, զայրանալ, «նեղանալ», սակայն դա բնավ ոչ մի բան չի փոխում, քանզի վերաբերմունքը դեպի քեզ և քո երկիր ձևավորվում է առաջին հերթին՝ քո պահվածքից։
Մենք ակնկալում ենք քաղաքական առումով հարգանք դեպի մեր երկիր այն պարագայում, երբ իշխանությունները արեցին ամեն ինչ, որ նսեմացնեն մեր Հայրենիքը։
Օրինակ, ի՞նչ հարգանքի մասրն կարող է խոսք գնալ, երբ խայտառակ պարտությունից հետո Հայաստանում կրկին ընտրվում է մի իշխանություն, որը ուղիղ պատասխանատվություն է կրում մեր Հայրենիքի խայտառակության և նսեմացման համար։
Մենք պահանջում ենք հարգանք դեպի մեզ և միաժամանակ ամեն քայլափոխին ինքներս մեզ նսեմացնում ենք ծնկաչոք աղերսելով իբր «խաղաղություն» նացիստ ու հայասպան թշնամիներից, զուգահեռ անկապ բարբաջելով «խաղաղության դարաշրջանի» և «հարևանության» մասին այն պետությունների հետ ,որոնց պետական…կրկնում են պետական տեսլականի առանցք է հանդիսանում Հայաստանի ապամոնտաժումը…խելագարվել կարելի է իրավիճակի աբսուրդից ։
Կամ ուրիշ օրինակ․ հիշում եք չէ՞, թե ինչպես էին իբր «կռված տղերքը» հրապարակում ուրախությունից տրնգի պարում, որ իշխանությունները «փրկեցին» իրենց կյանքը ստորագրելով կապիտուլյացիա։ Ախր այս ամեն ինքնանվաստացումը «մուֆթա» չի անցնում և ամբողջ աշխարհը դա տեսնում է ։
Ախր հասկացեք՝ պատվի, արժանապատվության ապագան և Հայրենիքը թուրքին հանձնելու գնով հասնել խաղաղության ԱՆՀՆԱՐ Է, դա պարզապես բերելու է կոտորածի, սկզբից տնտեսական կոտորածի, հետո՝ ֆիզիկական։
Հայաստանի իշխանությունները ամեն կերպ անում են քայլեր, որոնք մեզ ավելի և ավելի են բարոյապես ոչնչացնում ու այսքանից հետո դուք մտածում եք որ մեզ կհարգե՞ն։
Իմացեք միայն մի բան, մինչև մենք մեզ չհարգենք ու ԿՌԻՎ չտանք մեր ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ և ՀԱՅՐԵՆԻՔԻ համար ,մենք հարգանք չենք ունենա։
Հարգի՛ր, ինքդ քեզ և հաստատ հարգված կլինես՝ օտարից։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

