Բելառուսի դեսպանն այսօր այցելել է ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկն այսօր եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում։ Վահան Հունանյանը զերծ է մնացել հավելյալ մեկնաբանություններից։

Հիշեցնենք, որ Հայաստանի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ նախօրեին հնչեցրած ոչ միանշանակ հայտարարություններն առաջացրել են հասարակության ու քաղաքական ուժերի դժգոհությունը, արժանացել բացասական արձագանքի։