Ով ինչ է կորցրել Ուկրաինայում…

Թեև մեր տարածաշրջանում լարվածության հերթական ալիք է, հնարավոր չէ չնկատել, որ Արևմուտքն ու Թուրքիան սրում են էսկալացումը Ուկրաինայի շուրջ։ Էրդողանն արդեն երեք անգամ «առաջարկում է» Ստամբուլում ընդունել Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահներին ու, այսպես ասած, «կարգավորել տարաձայնությունները»։ Բայց դրա հետ մեկ տեղ, Կրեմլի խոսնակ Դ. Պեսկովը նշել է, թե Էրդողանի «առաջարկը» Կրեմլում ընդհանրապես չի քննարկվել։ «Կրեմլը կոնկրետ տվյալներ չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հանդիպման հնարավորության մասին,- հունվարի 24-ին ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ կպատասխանի Մոսկվան Թուրքիայի նախագահին՝ Ուկրաինաի շուրջ նրա առաջարկների վերաբերյալ։ – Այստեղ որևէ հստակություն չկա»։

Էրդողանը անցած տարի ևս բազմիցս հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև ճգնաժամի կարգավորմանը մասնակցելու ցանկության մասին։ Շատերը գրում էին, որ Թուրքիայի նախագահն իրեն անպատժելի է զգում և «ինքնամոռաց» փորձում է ամեն կերպ բարձրացնել իր ոչնչություն Թուրքիայի միջազգային կշիռը։ Սակայն 2021 թվականի դեկտեմբերին հեռախոսազրույցների ժամանակ Պուտինը Էրդողանին մատնանշել է, որ Ուկրաինան շարունակում է կործանարար գիծը, որի նպատակն է խաթարել Մինսկի համաձայնությունները։ Փաստացի, հակիրճ, բայց հանգամանալի հասկացրել է թուրքին, որ իր նախաձեռնություններով գնա և համոզի ուկրո-նացիստներին։ Ռուսաստանին «Ուկրաինայի հարցում» ի դեմս թուրքերի՝ միջնորդ պետք չէ, եթե կան միջնորդներ Ֆրանսիայից և Գերմանիայից, որոնք աշխատում են «Մինսկի համաձայնագրերի» շրջանակում։ Այսպես թե այնպես, մենք անտարբեր չենք Մոսկվայի և Անկարայի շփումների նկատմամբ, սակայն այս դեպքում պարզապես վերլուծելու և մեկնաբանելու բան չկա։ Թուրքերը «առաջարկել են»՝ Պուտինը պատշաճ ձևով նրանց շատ հեռուն է ուղարկել… Միայն թուլամիտները դա չեն հասկացել։

Սակայն Արևմուտքն ևս հետ չի մնում թուրքերից՝ Ուկրաինայի հետ կապված էսկալացիայի սրման հարցում։ Միացյալ Նահանգները կտրուկ կրճատել է իր դիվանագետների թիվը Կիևում, «թռուցիկներ» է բաժանում իր քաղաքացիներին և խստորեն խորհուրդ է տալիս չմեկնել Ուկրաինա։ Լավ հիշում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի այսպիսի «հիշեցումները» նախորդել էին 2020 թվականի սեպտեմբերին Թուրքիայի և «կովկաս-թաթարստանի» ագրեսիային Արցախի Հանրապետության դեմ։ Դժվարանում ենք ասել, թե ԱՄՆ-ի այսօրվա «հիշեցումները» իր քաղաքացիներին նշանակո՞ւմ են, որ նացիստները շուտով հարձակվելու են Դոնբասի կամ ասենք՝ Ռուսաստանի վրա։

ԱՄՆ-ի ռազմական օգնության երկրորդ խմբաքանակով ինքնաթիռը ժամանել է ուկրաինական «Բորիսպիլ» օդանավակայան, հաղորդում է NV  ռեսուրսը։ 90 տոննա սպառազինության առաջին խմբաքանակը Կիևն ստացել է հունվարի 22-ին՝ դա 2022 թվականի առաջին օգնության փաթեթն է։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հունվարի 23-ին ասել է, որ Ամերիկան ​​կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային։ Այնպես որ, սկզբունքորեն ապացույցներ կան, որ ԱՄՆ-ը հերթական ռազմական արկածախնդրությունն է պատրաստում աշխարհում։

Արևմտյան այլ երկրներ արդեն «միանում են» ԱՄՆ-ին։ Կիևում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցների մոտ կեսը կտարհանվեն, հունվարի 24-ին հաղորդել է BBC բրիտանական հեռարձակման կորպորացիան. «Մեծ Բրիտանիան սկսել է Ուկրաինայից դիվանագետների տարհանումը»: BBC տվյալներով՝ այս որոշումն ընդունվել է Ուկրաինա իբր ծրագրված «Ռուսաստանի ներխուժման» մասին Արևմուտքի նախազգուշացումների ֆոնին։ Մյուս կողմից, Լոնդոնը խոսում է Ուկրաինա բոլոր տեսակի հատուկ նշանակության ջոկատներ ուղարկելու մասին։ Գերմանիայի ԱԳՆ-ը ճգնաժամային ծրագիր է մշակում Ուկրաինայում երկրի դեսպանատան աշխատակիցների և Գերմանիայի այլ քաղաքացիների համար, սակայն այս պահին անհրաժեշտություն չի տեսնում նրանց տուն ուղարկելու լայնածավալ գործողություն կազմակերպել, հունվարի 24-ին հայտարարել է գերմանական ԱԳՆ ղեկավար Անալենա Բերլոքը, հաղորդել է «Reuters» գործակալությունը։ «Վերջին շաբաթների ընթացքում մենք անընդհատ հաշվարկել ենք, այդ թվում՝ եվրոպացի մեր գործընկերների հետ, թե ինչպես կարող ենք գործել ամենաարագ ձևով։ Սակայն ես ուզում եմ ամենայն վստահությամբ ասել. այս ամենը «եթեներով» է ուղեկցվում»,- նշել է նա Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում: Առայժմ տվյալներ չկան Ֆրանսիայից և Իտալիայից։ Սակայն ակնհայտ է, որ Արևմուտքն ու Թուրքիան պարզապես «երազում» են Ուկրաինայում ռազմական գործողությունների նոր բռնկման մասին…

Մինչդեռ հունվարի 22-ին գերմանական ZDF պետական ​​հեռուստաալիքը նույնպես որոշել է իր ներդրումն ունենալ ապագա «ռուս-ուկրաինական պատերազմի» լուսաբանմանը։ Ճիշտ է, գերմանացի լրագրողները չգիտես ինչու չեն գնացել Դոնբաս կամ Ղրիմի հետ սահման՝ իրավիճակը լուսաբանելու։ Հեռուստաալիքի աշխատակիցներն իրենց ուսումնասիրության համար ընտրել են շատ ավելի «խաղաղ» վայր՝ Ուկրաինայի Սումիի մարզի Սերեդինա-Բուդա քաղաքը, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզի հետ սահմանի մոտ։ Գերմանացի լրագրողներն իրենց հետազոտության ընթացքում պարզել են, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընդհանուր սահմանը մոտավորապես 2 հազար կիլոմետր է, և այս տարածքում բաց դաշտի մեջտեղում կա միայն հսկիչ անցագրային կետ։ Նշվում է նաև, որ շրջակայքում դեռևս կա որոշակի «պաշտպանիչ պարիսպ», որի երկայնքով ուկրաինական սահմանապահ պարեկները ամեն երեկո շրջայց են կատարում։ Ըստ ZDF հեռուստաալիքի վարկածի, հենց այս «խիզախ տղաներն են ստիպված լինելու հետ պահել ռուսական տանկերի հորդաները»։ Միաժամանակ, Սումիի շրջանի սահմանապահ ջոկատը օտարերկրյա թղթակիցներին հավաստիացրել է, որ իրենք վախ չեն զգում և վճռական են, եթե ոչ կասեցնել «ռուսական ներխուժումը», ապա գոնե մի որոշ ժամանակ հետաձգել այն։

Ոգեշնչված ուկրաինացի սահմանապահների «հերոսությամբ»՝ գերմանացի լրագրողները որոշել են պարզել տեղի բնակիչների տրամադրությունը։ Ինչի համար որոշել են զրուցել Սերեդինա-Բուդայից ոմն Միխայիլի հետ, ում տունը գտնվում է «ռուսական սահմանային պատնեշներից 50 մետրից էլ քիչ հեռու»։ Խորամանկ, գործազուրկ սեփականատերը արտասահմանյան հեռուստատեսության նկարահանող խմբին հաղորդել է, որ իրականում ոչ թե Ուկրաինան է պատերազմում Ռուսաստանի հետ, այլ, նրա կարծիքով, ամերիկացիները պատերազմում են ռուսների հետ։ Միխայիլի տեսանկյունից Ուկրաինան անելիք չունի ՆԱՏՕ-ում և եվրոպական այլ կազմակերպություններում։ Միաժամանակ նա կարծում է, որ Ռուսաստանի հետ էսկալացիայի համար պատասխանատու է նաև Ուկրաինան։ Չէ՞ որ, ի վերջո, նա նույնպես պատրաստ է իր զենքերն ուղղել Ռուսաստանի դեմ։ «Դուք ինձ մոտ պատերազմով եք գալիս, ես ի՞նչ անեմ, ես կպաշտպանվեմ: Սա պետք է շատ պարզ հասկացնել ամերիկացիներին և եվրոպացիներին»,- պարզաբանել է Միխայիլը: Թվում է, թե ամեն ինչ միանգամայն պարզ է։ Եվ վերջիվերջո, գերմանացի լրագրողների հիմնական եզրակացությունը ճիշտ է. Ուկրաինայի բանակում և հասարակության մնացած հատվածում տրամադրությունները զգալիորեն տարբերվում են։ Եթե ​​ռազմական ուժերը Ռուսաստանի դեմ պայքարելու համար ապավինում են Արևմուտքի աջակցությանը և ֆինանսավորմանը, ապա Ռուսաստանին սահմանակից շրջաններում մարդիկ կարծում են, որ հենց Արևմուտքն ու ԱՄՆ-ն են դրդում իրենց պատերազմել ռուսների հետ:

Սերգեյ Շաքարյանց