Կանադան հատուկջոկատայինների է ուղարկել Ուկրաինա, հաղորդում են ԶԼՄ-ները
Կանադան Ուկրաինա է ուղարկել ռազմական հատուկ գործողությունների ուժերի փոքր զորակազմ, հայտնում է Global News-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Այդ քայլը, հեռուստաալիքի զրուցակիցների կարծիքով, ՆԱՏՕ-ի դաշնակիցների «ջանքի մի մասն էր»՝ «զսպելու ռուսական ագրեսիան և բացահայտելու Ուկրաինայի կառավարությանն աջակցելու ուղիները»:
Հատուկ ջոկատայիններին հանձնարարված մեկ այլ խնդիր է Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում կանադացի դիվանագետների տարհանումը։
CBC հեռուստաալիքը ավելի վաղ հայտնել էր, որ Կանադան 200 զինվոր է ուղարկել Ուկրաինա՝ տեղական անվտանգության ուժերին վերապատրաստելու համար:

