Հայտնաբերվել են հրդեհային անվտանգության խախտումներ, մասնագետը՝ «Սուրմալուի» հրդեհի մասին (տեսանյութ)

Այս պահին վարկածներ չենք կարող նշել, քանի որ դեռ գործընթացը հետաքննության փուլում է: Նշանակվել է փորձաքննություն, մենք նույնպես ներգրավվելու ենք տարվող աշխատանքներում, հետաքննության գործընթացին: Այս մասին այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի  գլխավոր մասնագետ Կարեն Կարապետյանը՝ խոսելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին:

Կարապետյանը նշեց, որ հրդեհային և տեխնիկական անվտանգության տարեկան ստուգումներն իրականացվել են մարտի 9-16-ը, և ներկա պահին տեղի է ունենում փաստաթղթաշրջանառության գործընթաց:

««Սուրմալու» առևտրի կենտրոնում ստուգման ընթացքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության վերաբերյալ խախտումներ, որոնք արձանագրված են, կետերը բավական շատ են»,-ասաց նաև նշեց, որ խախտումներին ավելի լավ ծանոթանալու համար ճիշտ կլինի գրավոր դիմում գրել:

Մանրամասները՝  Tert.am-ի տեսանյութում