Թուրքական ագենտ Արարատ Միրզոյանը ՀՑԹԻ-ից գողացել է կարևոր նմուշնե՞ր. դատախազությունը պետք է բացի կարճված գործը
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը լինելով համահայկական կառույց, ոչ սովորական, այլ ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն հաստատություն է: Կառույցի ֆոնդերում ամփոփված են շուրջ 95.000 միավոր նյութեր, որոնց մեծ մասը՝ Հայոց Ցեղասպանության մասին վկայություններ են ու դրանով իսկ եզակի նմուշներ:
Թուրքիան, որպես Հայոց ցեղասպանությունը կազմակերպած, իրականացրած երկիր, որն առ այսօր չի ճանաչել իր ձեռքով հայության դեմ իրականացված ոճիրը ու շարունակում է վարել ժխտողական քաղաքականություն, չէր կարող անտարբեր մնալ այդ կառույցի հանդեպ: Եվ ահա պարզվում է, որ տարիներով սորոսյան խողովակներով հսկայական գուրմարներ են հոսել Հայաստան, ուղղվել սորոսական հկ-ներին, կոնկրետ անձանց՝ թուրքամետ ու թուրքահաճ ծրագրեր իրականացնելու, Ցեղասպանության հիշողությունը տրանսֆորմացիայի ենթարկելու, ընդհուպ մինչև կարևոր փաստաթղթեր ոչնչացնելու և կառույցը ներսից կազմաքանդելու նպատակով:
Եվ ահա, թուրքական գործակալական ցանցը, դեռ տարիներ առաջ, իր ուշադրության տակ է առնում ՀՑԹԻ-ն:
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) նախկին տնօրենը Հայկ Դեմոյանը LIWEnews.am կայքի «Մենք» հաղորդաշարին տված հարցազրույցում սկանդալային բացահայտում արեց:
Եվ այսպես, 2006-ին նշանակվելով տնօրեն, մեկ տարի անց Դեմոյանը պարզում է, որ նախկին տնօրենի օրոք՝ 2004-ին իրականացված վերանորգման աշխատանքների ժամանակ, անհետացել են թանգարանի հազվագյուտ նմուշներից 17-ը: Դեպքից երկու տարի անց՝ 2007-ին, Դեմոյանը դիմում է դատախազություն: Իր դիմումի հիման վրա հարուցվում է քրեական գործ:
Եվ այսօր ահա, թե ինչ է պարզվում:
«Բոլորովին վերջերս պարզվեց ամենասոսկալին: 2007 թվականի ամռանը հարցաքննվածների մեջ եղել են նաև թանգարանի երկու ասպիրանտները: Տեղեկացնեմ, որ 2004-ին ինստիուտի ասպիրանտներ եղել են՝ ներկայիս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Եվ այս երկուսին էլ ՀՑԹԻ-ի նախկին տնօրենը համարում էր գլխավոր կասկածյալներ»:
Հրավիրում եմ մեր ընթերցողի ուշադրությունը հետևյալ հանգամանքի վրա. Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը ամիսներ առաջ՝ հունվարին, ցնցող բացահայտում արեց, հայտարարելով, որ Հայաստանի հանրապետության ներկայիս իշխանության ամենաբարձր պաշտոնյաներից մեկը հանդիսանում է Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ, և ոչ միայն։ Ու այդ պաշտոնյան Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն է:
Մեջբերենք Մինասյանի ֆեյսբուքյան գրառման հետևյալ հատվածը.
«Թուրքիայի հատուկ ծառայությունները սկսեցին աշխատել այդ ուղղությամբ: Մեր այս պատմությունը սկսվում է 2005 թվականից, երբ մի խոստումնալից երիտասարդ, ում հոգին սև էր, իսկ մտքերը՝ պղտոր, բայց ամբիցիաները շատ բարձր, հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ սկսում է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում: Նա հայտնվում է թուրքական հատուկ ծառայությունների տեսադաշտում: Իրար են հանդիպում երկու մարդ՝ թուրք համակարգողը և «խոստումնալից» երիտասարդը: Նա իր հոգին ծախում է թշնամուն, և համաձայնում է գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, թե ինչ է կատարվում Ինստիտուտում, ինչպիսի աշխատանքներ են արվում և այլն… Ժամանակը գնում էր առաջ և այդ երիտասարդը Թուրքիայի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և դառնում նրա թիմի կարկառուն ներկայացուցիչ: Ժամանակը գնաց և թուրքերն ու ադրբեջանցիները ՀՀ-ում կազմակերպեցին հեղաշրջում և ՀՀ վարչապետ դարձավ այն թյուրիմացությունը, մարդասպանը, դավաճանը, որը այսօր դեռ, ցավոք, ՀՀ վարչապետ է, իսկ մեր «հերոսը» դարձավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, այո, որովհետև երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է»:
Որպես ասվածի ապացույց՝ Միքայել Մինասյանը ներկայացրեց Արարատ Միրզոյանի ձեռագիր նամակը՝ գրված 2007 թվականին: Նամակում Միրզոյանը տվել էր իր համաձայնությունը՝ որպես գործակալ աջակցել նաև ՀՀ ԱԱԾ-ին: Այսպիսով, ինչպես նշել էր նաև Մինասյանը, հանձին Միրզոյանի գործ ունենք երկակի ագենտի հետ…
Ուշադրություն դարձրեք հետևյալ հանգամանքի վրա. Արարատ Միրզոյանի թուրքական ագենտ լինելու մասին տեղեկատվության մեջ շեշտվում է, որ նա Թուրքիայի կողմից հավաքագրվել է 2004-ին: Դա այն նույն ժամանակահատվածն է, երբ Միրզոյանը, ըստ Հայկ Դեմոյանի, եղել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտներից մեկը: Եվ նրա ասպիրանտության ժամանակ է, որ թանգարանից կորել են Ցեղասպանության մասին փաստող կարևորագույն, բացառիկ նմուշներ, ու հենց ի՛նքն է կասկածվել այդ գողության մեջ: Իսկ հետո գործով հարցաքննվել է…
Ինչպես ասում են ՝ շղթան ամբողջանում է:
Հայկ Դեմոյանը պահանջում է բացել կարճված գործն ու բացահայտել իրականությունը, միաժամանակ հիշեցնելով անցած տարի մայիսին ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի հետևյալ սկադալային հայտարարության մասին, թե. «Թանգարանի փակ ֆոնդերից արժեքավոր նյութեր են կորել», ու հավելում. «Ես կարո՞ղ եմ այդ հայտարարությունը հիմք ընդունել որպես նոր փաստ, նոր ապացույց, որոնց գուցե տեղյակ է նախկին նախարարն ու ներկայիս վարչապետի խորհրդականը: Միգուցե նախկին նախարարի մեկ տարի առաջ արած հայտարարությունը վերաբերում է գողացված գրքերի՞ն: Միգուցե պե՞տք է վերաբացել 2007-ին կարճված գործը»:
Հ. Դեմոյանը կոչ է անում դատախազությանը՝ վերաբացել թանգարանից անհետացած հազվագյուտ 17 նմուշների անհետացման գործը, որը կարճվել էր:
«Արայիկ Հարությունյանի կողմից հնչել է հայտարարություն, որ թանգարանից կորուստներ են եղել, որ գողություն է կատարվել. սա փաստ է: Փաստ է նաև այն, որ ես 2007-ին դիմել եմ դատախազություն և իմ դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Փաստ է այն, որ հարցաքննվել են Արարատ Միզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը: Գուցե ԿԳՄՍ նախկին նախարարին հավելյալ տեղեկատվությո՞ւն է զեկուցվել՝ 2004-ին ՀՑԹԻ նախկին տնօրենի օրոք տեղի ունեցած գողության գործով: Մեկ տարի առաջ Արայիկ Հարությունյանի հնչեցրած հայտարարությունը չի հերքվել ու մնացել է օդից կախված»:
ՀՑԹԻ նախկին տնօրենը դիմում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին, ու պահանջում՝ «Հանուն Ծիծեռնակաբերդի, հանուն ապագայի հանձնարարական տվեք ձեր թիմակիցներին, բացեք գործը ու պարզեք այս պատմությունը, ողջ իրականությունը»:
Արմինե Սիմոնյան

